-
28.02.2013|
13:05
Ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհի Ելենա Վայենգան ապրիլի 7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդես կգա մենահամերգով:
-
26.02.2013|
13:05
Մեր դյուրափոփոխ ժամանակներում` կուսակցական շքերթի (70 կուսակցություն ունենք), փողի հաղթարշավի և կաշառակերության, ուրացումների և դավանափոխության, և այս ամենի կողքին իր դժվար հաց հանապազօրյան ստեղծող մայր ժողովրդի հոգուն գնալով առավել սիրելի ու փնտրված են դառնում հավատարիմ որդիները:
-
26.02.2013|
13:02
Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի մարտի 2-11-ին և նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան: Բրիտանական ֆիլմերը երևանյան ցուցադրությունից հետո («Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններ) կներկայացվեն նաև Գորիսում, Աշտարակում և Հրազդանում:
-
26.02.2013|
00:11
Երբ խոսվում է հայրենասիրության մասին, պետք է լինել առավել քան իրատես, քանզի զուտ սրտի թելադրանքով առաջնորդվելը կարող է թյուրիմացության մեջ գցել հայրենասեր մարդուն. թերևս հենց այդ է հուշում «Շահնամե»-ում հանճարեղ Ֆիրդուսին.
-
25.02.2013|
18:59
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերների դատին կներկայացնի դասական երաժշտության հերթական երեկոն: Կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Բելլա Բարտոկի, Գեղունի Չթչյանի, Միխայիլ Կոկժաևի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործություններից:
-
25.02.2013|
18:38
Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու համաշխարհային օրվա առիթով մի քանի օր շարունակ մայրաքաղաքի մոտ 20 թանգարաններում մուտքն անվճար էր, միայն գրքով:
-
25.02.2013|
16:19
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցող հեղինակավոր Լոս Անջելեսի զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն նոր տաղավարը» մրցանակի հաղթող է ճանաչվել Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը:
Մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին:
-
25.02.2013|
13:07
Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվեց Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությունը
Այս տարի լավագույն ֆիլմ է ճանաչվել Բեն Աֆլեկի «Արգո» ֆիլմը:
Լավագույն ֆիլմի հավակնորդներին թվարկել են դերասան Ջեկ Նիքըլսոնը և ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման (Սպիտակ տնից կապի միջոցով): Հաղթող ֆիլմի անունը հայտնել է Միշել Օբաման:
-
25.02.2013|
11:38
Այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Բողոքի գործողության մասնակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է. «Մենք` ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին` համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։
-
25.02.2013|
11:06
Լոս Անջելեսում 85-րդ անգամ անցկացվեց ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը։ Կինոքննադատները հոբելյանական այս մրցանակաբաշխությունն անվանել են վերջին տարիներին ամենաանկանխատեսելին։ Արարողությունը վարում է կինոսցենարիստ, ռեժիսոր Սեթ Մաքֆարլեյնը։